ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան

Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան
19.12.2016 | 16:54

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։
ԻԻՀ նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ ԻԻՀ նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան և Ղրղզստան։


Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը 2015-ին նվազել էր 5,2 տոկոսով և կազմել 276 միլիոն դոլար։ Երկու երկրները աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները, խոսքը կառուցվող երկրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է։ Իրականացված գործարքներից է Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը։ Բացի այդ, կողմերն այսօր աշխատում են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու շուրջ։


Փորձագետները կարևորում են Իրանի հավասարակշռված քաղաքականությունը թե Լեռնային Ղարաբաղի հարցում, թե տարածաշրջանում ընդհանրապես։
Հայաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ, սակայն իրանական կողմը չէր հրապարակում այցի օրը։ Օգոստոսին Հասան Ռոհանին այցելել էր Ադրբեջան, որտեղ կայացել էր Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ